Ապրիլի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ:

NEWS.am–ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 16.30–ին. «Գնդակոծել են արոտավայրը։ Արդունքում՝ մեկ կով սատկել է, 2 մոզի հարկադիր սպանդի է ենթարկվել»,–նշել է գյուղապետը։ Նրա խոսքով, գնդակոծությունը տեւել է շուրջ 5 րոպե։ Գիշերը եւ ցերեկը հանգիստ է եղել։ 

«Ընդհանուր առմամբ, 2018 թվականը բավականին հանգիստ է սկսվել եւ այդպիսի միջադեպեր վաղուց չէին եղել»,–հավելել է նա։

Նշենք, որ Տավուշի մարզից բացի ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաեւ Նախիջեւանի հետ սահմանին։