Ապրիլի 12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին՝ հանրապետության շրջանների զգալի մասում, 15-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-15-ին կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 12-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում, 13-14-ին՝ քաղաքի ամբողջ տարածքում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +21+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+22,

Տավուշում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +23+26,

Արարատում՝ գիշերը`+8+12, ցերեկը` +24+26,

Արմավիրում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +17+20,

Արցախում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +19+24: