Ուսումնավարժական SOKO G-4 Super Galeb թեթեւ գրոհային ինքնաթիռը կործանվել է չորեքշաբթի առավոտյան Սերբիայի հյուսիս–արեւելքում՝ Կովաչինա գյուղի շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Վերջին տվյալներով՝ երկու օդաչուները կատապուլտով դուրս են նետվել, դեպքի վայր է ուղարկվել ռազմաօդային ուժերի որոնողափրկարարարական ջոկատ»,–նշված է Պաշպանության նախարարության հաղորդագրությունում։

Պաշպանության նախարարությունում նշել են, որ ուսումնական թռիչքը իրականացրել են ռազմաօդային ուժերի Տեխնիկական փորձարկման կենտրոնի օդաչուները։