Օրերս Հայաստան են ժամանել 11 եզդի փախստականներ Իրաքի Հանրապետությունից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի նախագահ Բորիս Մուրազին:

Նախնական տվյալներով փախսատակնները այժմ ապրում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցեղասպանություն իրականացրեց Իրաքի Շանգալ մարզում բնակվող եզդիների նկատմամբ, որի հետևանքով ավելի քան 10 հազար եզդի սպանվեց և 400 հազարը դարձան փախստական, որոնցից 2 ընտանիք 2015 թվականին տեղափոխվել էր Հայաստան, սակայն մեկ տաիր անց ետ վերադարձան իրենց ազատագրված բնակավայերը։