Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցում օգնություն է առաջարկել ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորման գործի հետաքննության համար: Այս մասին նշվում է Ուկրաինայի նախագահի կայքում:

«Ուկրաինայի պետության ղեկավարը համերաշխություն է հայտնել բրիտանական ժողովրդի եւ կառավարությանը Սոլսբերի քաղաքում Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ: Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի պատրաստակամությունն է հայտնել  անհրաժեշտության դեպքում այս գործի հետաքննությանը աջակցելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Մեյն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ղեկավարին երկրից 13 ռուս դիվանագետներին արտաքսելու համար, նշվում է Բրիտանական կառավարության կայքում: Նա նշել է, որ այդպիսով Կիեւը ոչ միայն իր համերաշխությունն է արտահայտել Լոնդոնի հետ, այլեւ հավաքական անվտանգությանն իր նվիրվածությունն է ցույց տվել:

Ուկրաինայից 13 ռուս դիվանագետների արտաքսման մասին Կիեւը հայտարարել էր մարտի 26-ին: Պորոշենկոն հայտարարել էր, որ որոշումը կայացվել է «բրիտանական գործընկերների եւ տրանսատլանտյան դաշնակիցների հետ համերաշխության ոգով»:

30 այլ երկրներ եւս արտաքսեցին ռուս դիվանագետներին, այդ թվում ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, մի շարք ԵՄ երկրներ՝ Ալբանիան, Մոնտենեգրոն, Մոլդովան եւ այլն: Ընդհանուր առմամբ, դեսպանատան ավելի քան 100 աշխատակիցներ են արտաքսել: