Հունաստանի ՌՕՈւ-ի Mirage 2000 ինքնաթիռն ընկել է ծովը՝ Սկիրոս կղզու մոտ, օդաչուի ճակատագիրն անհայտ է, հաղորդում է militaire.gr-ը:

Արտակարդ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին: Ներկայումս օդաչուի որոնողական աշխատանքներն են կատարվում:

Հրատարակությունը նշում է, որ ինքնաթիռը վերադառնում էր Էգեյան ծովում գործողությունից հետո: