Ռուսաստանն, ի պատասխան Սկրիպալների գործի կապակցությամբ Վրաստանի կողմից Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցի արտաքսմանը, արտաքսում է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը կից Վրաստանի շահերի բաժնի աշխատակցին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այս քայլն արվել է ի պատասխան Վրաստանի չհիմնավորված որոշմանը: Վրացի դիվանագետը  «անընդունելի անձ» է հայտարարվել Ռուսաստանի Դաշնությունում եւ պարտավոր է լքել Ռուսաստանի տարածքը 7 օրվա ընթացքում:

Նշենք, որ Վրաստանն արտաքսել էր ռուս դիվանագետին՝  ի նշան Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համերաշխության, որոնք ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետի եւ նրա դստեր թունավորման համար մեղադրում են Ռուսաստանին: