Մոսկվան կհրապարակի ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման վերաբերյալ առավել «հետաքրքիր» պահերը Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետների զեկույցից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջին:

«Մենք ամենամոտ ապագայում կաշխատենք հրապարակել դրանք, երբ փորձագետներն ու մեր շրջանակային գերատեսչությունների ներկայացուցիչները կուսումնասիրեն այս ծավալուն փաստաթուղթը», - ասել է Լավրովը՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասն ուսումնասիրում է այս զեկույցը:

ՔԶԱԿ-ում հայտարարել են Սկրիպալների թունավորած նյութի բարձ մաքրության մասին

ՔԶԱԿ-ը հաստատել է «Նովիչոկ»-ի օգտագործումը Սկրիպալների թունավորման համար