Փարիզը լիովին համաձայն է Լոնդոնին հետ Սոլսբերիի միջադեպի համար Մոսկվայի պատասխանատվության հարցով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան լիովին կիսում է Բրիտանիայի պնդումը, որ չկա այլ հնարավոր բացատրություն, քան Սոլսբերիի միջադեպի համար Ռուսաստանի պատասխանատվությունը», - ասել է ԱԳՆ-ն:

Շվեդիայի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես մեկնաբանել է «Սկրիպալի գործի» վերաբերյալ ՔԶԱԿ-ի զեկույցի եզրակացությունները՝ նշելով, որ Ստոկհոլմը ուսումնասիրել է Սերգեյ Սկրիպալի գործով Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը եւ փորձագետների եզրակացությունները հիմնավորված է համարում, հաղորդում է Շվեդիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՔԶԱԿ-ը ապրիլի 12-ին հրապարակել էր Սոլսբերիի միջադեպի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույց: Փաստաթուղթը հաստատում է թունավոր նյութի օգտագործումը ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորմանը, սակայն միեւնույն ժամանակ չի նշում դրա անունը եւ ծագումը: