Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են գերի հայերին եւ ադրբեջանցիներին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի վերջին եւ ապրիլի սկզբին հերթական այցելությունն են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանտարկված անձանց: Մենք շարունակում ենք այս մարդկանց այցելել պարբերական ռեժիմով: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է նրանց պահման պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու համար, ինչպես նաեւ նրանց հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու նպատակով»,-  ի պատասխան NEWS.am-ի հարցին հայտնեց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղում են գտնվում Ադրբեջանի 3 քաղաքացիներ՝ դատապարտված Դիլհամ Ասքերովը եւ Շահբազ Գուլիեւը, ինչպես նաեւ Էլնուր Հուսեյնզադեն:

Ադրբեջանում են գտնվում 2 հայեր՝ Լեռնային Ղարաբաղի դատապարտված քաղաքացի Արսեն Բաղդասարյանը եւ Հայաստանի քաղաքացի, վնասված հոգեվիճակով Զավեն Կարապետյանը: