Հոնկոնգում 5-աստղանի հյուրանոցում կնոջ եւ որդու սպանության մեջ մեղադրվող հարավկորեացի բիզնեսմենը նախնական պահման խցում ինքնասպան է եղել, հայտնում է AP-ն:

Հոնկոնգի իշխանությունները բիզնեսմենի անունը չեն հրապարակում, սակայն լրատվամիջոցները պնդում են, որը խոսքը հարավկորեական ֆրանշիզա Rocky Mountain Chocolate Factory-ի գործադիր տնօրեն Կիմ Մին Հոյի մասին է: Նա կալանավորվել էր Հոնկոնգի Ritz-Carlton հյուրանոցում կնոջ եւ որդու սպանության համար:

Այսօր՝ ապրիլի 16-ին, նրան խցում մահացած են գտել: Նա կախվել էր սավանով: