Երեւանի Բաղրամյան պողոտա է քիչ առաջ եկել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանը:

NEWS.am-ի թղթակիցը փորձել է մի քանի հարց տալ նրան, սակայն, նա հրաժարվել է պատասխանել: Նա արձագանքել է միայն այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել՝ հաշվի առնելով, որ ոստիկանական մեծ թվով ուժեր են տեղակայել:

«Համերաշխություն»,- կարճ պատասխանել է ՀՀ փոխոստիկանապետը:

Նշենք, որ ոստիկանության մեծ թվով ուժեր են կենտրոնացված Գրողների միությունից մինչեւ Ազգային ժողովի շենքի մոտակայք: Ոստիկանները զինված են մահակներով ու վահաններով: Այստեղ կան բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Մեր թղթակցի փոխանցմամբ, այս պահին ուժեր են տեղակայվում նաեւ Սահմանադրական դատարանի տարածքում:

«Իմ քայլը» նախաձեռնությունն այժմ Ֆրանսիայի հրապարակում շարունակում է հանրահավաքը: