«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

«Իմ հետ էր վնասվածքներ ունի, դեմքն էր վնասված, ոտքերը փշալարից են վնասվել։ Բայց չեմ կարծում, որ լուրջ վնասվածքներ են»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորներ կան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: