Բաղրամյան պողոտայում բախումների հետեւանքով տուժած մի քանի հոգի տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ։

NEWS.am-ի թղթակիցը, մասնավորապես, պարզել է նրանցից երկուսի անունները՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը եւ Զավեն Գրիգորյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հիվանդանոց էր տեղափոխվել բողոքի ակցիան գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանների ու ցուցարների միջեւ բախում է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի միջով։ Նրան հետեւել են մյուս ցուցարարները։ Սրանից հետո ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել։ Բախման հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել մի քանի մարդ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։