Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ալեք Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: