Նիկոլ Փաշինյանը կես ժամվա ընթացքում կլինի այստեղ, լուրջ վնասվածքներ չի ստացել: Այս մասին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին դրկելով հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Խառատյանը:

Նա բոլորին կոչ արեց պահպանել հանգստություն, մինչեւ Նիկոլ Փաշինյանի գալը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Իմ հետ էր վնասվածքներ ունի, դեմքն էր վնասված, ոտքերը փշալարից են վնասվել։ Բայց չեմ կարծում, որ լուրջ վնասվածքներ են»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: