ՌԴ-ի դեմ ԱՄՆ նոր հնարավոր պատժամիջոցները ոչ այլ ինչ են, քան միջազգային տնտեսական ասպատակություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին կարձանգանքի՝ ելնելով երկրի շահերից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այդ հարվածները Ռուսաստանին եւ Թուրքիային չբաժանեցին»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի բառերը, ով մասնավորապես հայտարարել էր, որ Սիրիային ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի շաբաթօրյա հարվածները  Ռուսաստանին եւ Թուրքիային բաժանել են:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մի շարք հարցերում Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները տարբերվում են, սակայն դա չի խանգարում շարունակել կարծիքների փոխանակումը, շարունակել քննարկել մեր դիրքորոշումներում այդ տարբերությունները, իսկ գլխավորը՝ դա ոչ մի կերպ չի անդրադառնում համագործակցության եւ տնտեսական խոշոր ու այլ նախագծերի իրագործման շուրջ փոխգործակցության հետագա բազմածրագրային հեռանկարների վրա»,- հայտարարել է Պեսկովը:

Կրեմլում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել են «միջազգային տնտեսական ասպատակություն»՝ նշելով, որ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին կարձանգանքի՝ ելնելով երկրի շահերից:

Խոսելով Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքների, մասնավորապես սիրիական Դումա ՔԶԱԿ մասնագետների ժամանմանը խոչընդոտելու փորձերի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչն այս հայտարարությունները անհիմն է անվանել՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ Ռուսաստանը սկզբից եւեթ «կտրուկ հանդես է եկել ընդդեմ հապշտապ մեղադրանքների նրա հասցեին, ով կարող էր կանգնած լինել այդ քիմիական հարձակման հետեւում, եւ հանդես է եկել անկողմնակալ հետաքննության օգտին»:

Ի պատասխան հարցին՝ ռուսական կողմն արդյոք տեղեկացվա՞ծ էր Սիրիային հարվածելու արեւմտյան կոալիցիայի պատրաստակամության մասին, Պեսկովը նշել է. «Զինվորականների գծով որոշակի տեղեկատվության փոխանակում իրականացվում է»: