Երեւանի Հերացի-Կորյուն փողոցում այսօր՝ ապրիլի 16-ին, քաղաքացիների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած միջադեպի  վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հերացի-Կորյուն խաչմերուկում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել էր վրաերթի ենթարկել ցուցարարներին: Մեքենայից իջած տղամարդիկ նախ պահանջել են բացել ճանապարհը, ապա հայհոյել են, հարձակվել ցուցարարների վրա, ծեծել նրանց, իսկ վարորդն էլ մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել ցուցարարներին: Միջադեպի հետեւանքով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց