ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում տեղակայված Lee Correctional Institution բանտում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է Fox News–ը։

Եվս 17 մարդ վիրավորվել է։ Հաստատության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Խռովությունը սկսվել է երեկոյան եւ գիշերը ճնշվել է։