Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանգիստ է. ցուցարարները սպասում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ժամանմանը:

Քիչ առաջ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այս պահին հիվանդանոց Նիկոլ Փաշինյանի մոտ է գնացել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարտ Միրզոյանը, եւ շուտով կհայտնի՝ Նիկոլ Փաշինյանը գալիս է, թե ոչ եւ որոնք են լինելու իրենց հետագա անելիքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։