«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերադարձավ հիվանդանոցից եւ միացավ ցուցարաներին: Նրան այստեղ դիմավորեցին «Ելք» խմբակցության մյուս երկու կուսակցությունների առաջնորդներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրանց հետ են նաեւ «Ելք»-ի պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը:

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ իրենք միանում են Փաշինյանի պայքարին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են», նաեւ հավելեց, որ դեռ պետք է քննարկեն: Արամ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։