Հոլանդիայում կալանավորվել են չորս մարդ, որոնք կասկածվում են Ռոտերդամում թուրքական հյուպատոսության վրա հարձակում պլանավորելու մեջ, գրում է AP–ն։

Նշվում է, որ կալանավորվածների թվում մարոկացիներ կան։ Հյուպատոսության վրա հարձակման ծրագիրը պարզվել է մյուս կալանավորվածին գաղտնալսելիս։ Երեք տղամարդ դատարանի առաջ կկանգնեն այս շաբաթ, իսկ չորրորդը կալանավորվել է Բելգիայում եւ կարտահանձնվի։