Երեւանի Բաղրամյան պողոտայում այսօր՝ ապրիլի 16-ին, բողոքի ակցիայի ժամանակ տուժած 9 անձ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
NEWS.am-ին հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ տուժածները քերծվածքներ ունեն, թեթեւ վնասվածքներ:
«Տուժածների վերքերը մշակում ենք, ուղարկում տուն: Այս պահին մեզ մոտ 2 հոգի է մնացել, նրանց էլ առաջիկայում դուրս կգրենք»,- ասաց Միքայել Մանուկյանը:
Նշենք, որ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը ոստիկանության աշխատակից է:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում բախում էր տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել էր փշալարերի վրայով, նրան հետեւել էին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Ըստ առողջապահության նախարարության՝ բախումների հետեւանքով տուժել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են: