Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիայի մասնակիցները հանրահավաք են սկսել։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքն ընթանում է այն վայրում, որը օրեր շարունակ փակ է եղել։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, տեխնիկան Բաղրամյան պողոտա բարձրացնելը հնարավոր չէ, եւ պետք է հանրահավաք անել Ֆրանսիայի հրապարակում։ «Ես Օսիպյանի հետ խոսել եմ, երաշխիք է տվել, որ փշալարարեն առաջ չի բերի։ Իջնում ենք ներքեւը հանրահավաք անենք»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։