Ռուսական էստրադային երգիչ և Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հիվանդանոց է ընկել, հայտնում է РЕН ТВ–ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում սրտի ռիթմի խախտման պատճառով։ Կոբզոնի օգնականը հաստատել է տեղեկությունը։ Նրա խոսքով՝ երգիչը պլանային զննություն է անցնում։