Թուրքիայում սահմանը պատահական անցնելու արդյունքում ձերբակալված երկու հույն զինվորներին պետք է ազատ արձակեն մայիսին: Այս մասին հայտարարել է Հունաստանի Արդարադատության նախարար Ստավրոս Կոնտինիսը` նշելով, որ մայիսին լրանում է կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, հաղորդում է Ekathimerini-ն:

Նրա խոսքով՝ բանտարկության ժամկետը երկարաձգելու պատճառ չկա: Նա նշել է, որ թուրքական իշխանությունները նրանց դեմ դատավարություն սկսելու մասին միջնորդություն չեն ներկայացրել:

Միեւնույն ժամանակ, Կոնտոնիսը նշել է, որ չգիտի՝ արդյոք թուրքական իշխանությունները կփորձեն միջամտել արդարադատության համակարգին` նրանց ազատ արձակումը թույլ չտալու համար:

Նա նաեւ հերքել է մտավախությունները, որ թուրք զինվորները, որոնք 2016-ի անհաջող հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան, կարող են առեւանգվել թուրքական հատուկ ծառայությունների կողմից այն հրապարակումներից հետո, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները առեւանգում են քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ կապված կասկածյալներին:

 «Առեւանգման փորձը լուրջ հանցագործություն է: Հունական հողում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքները երաշխավորվելու են», - հավելել է նա: