WhatsApp-ի հերթական թարմացման մեջ ավելացել է հնարավորություն՝ բեռնելու այն օբյեկտները, որոնք ջնջվել են: Առայժմ նման հնարավորություններ ունեն միայն Անդրոիդով աշխատող սմարթմֆոնները` հայտնում է BGR-ը:

Նոր թարմացումը ավելացվել է Անդրոիդի 2.18.113 տարբերակի մեջ: Apple-ի օգտատերերին նման հնարավորությունները դեռ հասանելի չեն:

Նախկինում նկարները, նամակները, ֆայլերը, պահվում էին WhatsApp-ի սերվերներում, 30 օրվա ընթացքում, մինչև բովանդակության բեռնումը:

Եթե բեռնումից հետո օգտատերը ջնջեր ծրագրի համար նախատեսված թղթապանակի պարունակությունը, ապա 30 օրը լրանալուց հետո այն վերադարձնել հնարավոր չէր լինի:

Հիմա օգտատերերը կարող են բեռնել հին ֆայլերը, (նկարները, վիդեոները և այլն ) անգամ եթե դրանք ջնջվել են հեռախոսից: