ՌԴ կառավարության կողմից աջակցություն ստացող հաքերները կիբեր լրտեսության արշավի շրջանակում, որն ուղղված է կառավարության հաստատություններին, ձեռնարկություններին եւ արտակարգ ենթակառուցվածքի օպերատորներին, վարակել են ամբողջ աշխարհով համակարգչային երթուղիչը: Այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, հաղորդում է  Reuters-ը:

 «Երբ մենք չարամիտ կիբերակտիվություն ենք տեսնում՝ լինի դա Կրեմլից կամ այլ  պետական խաղացողներից, մենք մտադիր ենք նրանց հետ մղել»,  - ասել է Սպիտակ տան կիբեր անվտանգության համակարգող Ռոբ Ջոյսը:

Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ վարակված երթուղիչները կարող են օգտագործվել ապագա հարձակվողական կիբեր գործողությունների համար:

Մեծ Բրիտանիայի կառավարության Կիբեր անվտանգության ազգային կենտրոնի գործակալության տնօրեն Կիարան Մարտինն ասել է, որ կարող են միլիոնավոր համակարգիչներ վարակված լինել: