Ապրիլի 16-ին, ժամը 21:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շինարարներ եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է՝ Ջանիբեկյան 65 հասցեի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է «CPS» բենզալցակայանի կրպակին: Բախման հետեւանքով ավտոմեքենայի վարորդը, ուղեւորը եւ բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Լցակայանից արտահոսած բենզինի բռնկումը կանխելու նպատակով փրկարարներն այն պատել են փրփրահեղուկով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: