Իրաքում մահապատժի են ենթարկել 13 մարդու, որոնցից 11-ը դատապարտվել են ահաբեկչության համար։ Հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով արդարադատության նախարարությանը։

Մահապատժի ենթարկվածների թվում են մեքենաների պայթեցման, անվտանգության աշխատողների սպանությունների, առեւանգումների համար դատապարտվածները։ Տարվա սկզբից սա Իրաքում առաջին մահապատիժն էր։ Անցած տարի, ըստ Amnesty International-ի տվյալների, մահապատժի են ենթարկել 111 մարդու։