Մինեսոտայում 8-ամյա տղան խոհանոցային դանակ է տարել դպրոց եւ հարձակվել համադասարանցիների վրա: АP-ի հաղորդմամբ՝ հարձակման հետեւանքով 8, 9 եւ 13 տարեկան երեք աշակերտ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Տղային հարցաքննել են եւ բաց թողել: Սակայն քննությունը շարունակվում է, հարձակման պատճառներն անհայտ են: