Սաուդյան Արաբիայում տան տիրուհին ստիպել է Ֆիլիպիններից աղախնուն սպիտակեցնող նյութ խմել, հաղորդում է AFP-ն: Կնոջն անգիտակից վիճակում հիվանդանոց են հասցրել: Ոստիկանությունը կալանավորել է կնոջն, ում մոտ աշխատում էր ֆիլիպինուհին: Աղախնի վիճակը ծանր, բայց կայուն է գնահատվում:

Նշվում է, որ ֆիլիպինուհին 2016-ից աշխատում է Սաուդյան Արաբիայում եւ բազմիցս ֆիզիկական բռնության է ենթարկվել իր գործատուի կողմից, որը հրաժարվել է նրան վճարել: Հայտարարության համաձայն՝ աղախնի մեջքին այրվածքների սպիներ են հայտնաբերվել: