Գերմանիայում  Օսվենցիմի մահվան ճամբարի 94-ամյա նախկին SS պահակին մեղադրել են սպանությանը մասնակցություն ունենալու համար, հաղորդում է Independent-ը:

Շտուտգարտում դատախազները հայտարարել են, որ Սերբիայում ծնված Գերմանիայի քաղաքացի կասկածյալը դատվելու է որպես անչափահաս, քանի որ ենթադրյալ հանցագործությունների ժամանակ նա 19 տարեկան էր:

Օսվենցիմում նա պահակ է աշխատել 1942-ի վերջին եւ 1943-ի սկզբին եւ այդ ժամանակ գազային խցիկներ են ուղարկվել 13 335 մարդ:

Նրան մեղադրել են նրանում, որ նա որպես պահակ օգնել է ճամբարի աշխատանքին: