Ռուսաստանը ՔԶԱԿ-ից պատասխան է սպասում այն մասին, թե արդյոք Սոլսբերիում դեպքի վայրից А-234 նյութի հետ հայտնաբերվել է նաեւ BZ  քիմական նյութը, BBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ շվեյցարական լաբորիատորիայի զեկույցում նշվում է նաեւ այն մասին, որ առաջին հերթին նրանք հայտաբերել են BZ, որը 1955-ին ստեղծվել է ԱՄՆ-ում եւ եղել է բրիտանական եւն ամերիկյան բանակի սպառազինություններում:

«Եվ մենք հարցրել ենք ՔԶԱԿ-ին այն մասին, արդյոք Սոլսբերիում դեպքի վայրից А-234 նյութի հետ հայտնաբերվել է նաեւ BZ  քիմական նյութը: Մենք պատասխան ենք սպասում ՔԶԱԿ-ից, որին մենք իհարկե վստահում ենք, բայց մենք ուզում ենք վստահել եւ ստուգել», — ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը Սոլսբերիում անգիտակից վիճակում էին հայտնաբերվել:

Լոնդոնն ասել էր, որ նրանք թունավորվել են «Նովիչոկ» խմբի մարտական տիպի նյարդային թույնով եւ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետների  էր արտաքսել: Մոսկվան, որը մերժում է բոլոր մեղադրանքները, նույն կերպ էր արձագանքել: