Մոտ շաբաթների ընթացքում կհաստատենք Հայաստանի զարգացման ռազմավարությունը մինչեւ 2030 թվականը, որտեղ ներառված կլինեն բազմաթիվ դրույթներ նաեւ ինչեւ 2040 թվականը մեր անցնելիք ճանապարհի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այդ ծրագիրը ներկայացնելուց հետո բոլորի համար հասկանալի կլինի, որ մինչեւ 2040 թվականի 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ միայն հայտարարություն էր, որ այստեղից հնչի, այլ իրատեսական էր եւ անպայման իրականացնելու են:

«Այդ առումով ապավինում եմ նաեւ ՀՅԴ-ի աջակցությանը, որը այդ հարցում լավագույն օժանդակությունը կարող է ապահովել»,-ասաց Սարգսյանը:

«Իհարկե, հասկանալի է, որ չենք կարող միլիոնավոր մարդկանց համոզել գալ Հայաստան, բայց առնվազն 100 հազարների կարող ենք, որովհետեւ բոլորը չէ, որ ՀՀ-ից արտագաղթելով հասել են իրենց երազանքի իրականացմանը եւ որոշակի տնտեսական պայմաններ ապահովելու պարագայում նրանք գոնե կսկսեն այդ ուղղությամբ մտածել: Իսկ եթե մեզ հաջողվի խաղաղ ճանապարհով լուըծելու նաեւ մեր անվտանգության խնդիիրները, կարծում եմ՝ ներգաղթը կլինի շատ էական»,-հայտարարեց վարչապետի թեկնածուն: