Մի խումբ անձինք հավաքվել են Բաղրամյան պողոտայում՝ փշալարերի դիմաց։ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, հավաքվածները հազիվ երկու տասնյակ լինեն։

Ոստիկանները շարքով կանգնած են փշալարերի մոտ։ Այս պահին դեռ իրավիճակը հանդարտ է, թեպետ մեկումեջ լեզվակռիվներ լինում են։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտնել է, թե իր տեղեկությունների համաձայն, Բաղրամյան պողոտայում սադրիչներ են հայտնվել, Փաշինյանի խոսքով՝ «Շմայսի բրիգադներն են»։ «Նրանք որեւէ կապ չեն կարող ունենալ մեր շարժման հետ։ Թե Սերժ Սարգսյանն ինչ հնդկական կինոներ է նկարում, իր պրոբլեմն է»,- ասել է Փաշինյանը։

Որեւէ խնդիր, բարեբախտաբար չեղավ։ Հավաքվածները «բարի գիշեր» ասացին ոստիկաններին եւ հեռացան փշալարի մոտից։