Հունվարի 15-ից 16-ը Բաքվում անցկացվում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի «World Masters» օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Մրցումների առաջին օրը տատամի են դուրս եկել 60 կգ քաշայինները: Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվել է այս քաշային կարգի համաշխարհային առաջատար, ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին: Կիսաեզրափակիչում Գալստյանը հաղթել էր ադրբեջանցի Իլգար Մուշկիեւին:

Բաքվի մրցաշարին մասնակցում են 41 երկրների ներկայացուչներ: Հայ ուժեղագույն ձյուդոյիստները Բաքու չեն մեկնել: