Բրիտանական մեդիա կարգավորող Ofcom-ը 7 նոր հետաքննություն է սկսել RT հեռուստաընկերության դեմ նորություններում եւ փաստագրական հաղորդումներում անհրաժեշտ անաչառության դեմ բողոքների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր սովորական ընթացակարգերին համապատասխան, մենք կհրապարակենք այդ հետաքննությունների արդյունքները որքան հնարավոր է շուտ», — ասվում է Ofcom-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում, է, որ մինչեւ վերջերս TV Novosti-ին (RT-ի լիցենզիայի սեփականատեր) հետեւում էր Ofcom-ի լիցենզիոն վարքականոնին:

Ofcom-ը խոստանում է հաշվի առնել առկա վկայությունները, այդ թվում տվյալ հետաքննության արդյունքները եւ լիցենզիայի սեփականատիրոջ հետագա վարքագիծը: