Ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսանդր Սկորոբոգատկոն եւ Ալեքսանդր Պոնոմարենկոն դիմել են ամերիկյան լոբբիստներին այն բանից հետո, երբ հունվարին ներառվել  են ԱՄՆ ֆինանսների նախարարության այսպես կոչված «Կրեմլյան ցուցակում»: Qorvis MSLGROUP լոբբիստական ընկերության համապատասխան ծանուցագիրն անցյալ շաբաթ է հայտնվել ԱՄՆ-ի Սենատի հատուկ բազայում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Ծառայությունները, որ այս ընկերությունը կտրամադրի ռուսաստանյան գործարարներին, բավականին վերացական են բնութագրված. «Բիզնեսի շահերը Skorobogatko եւ Ponomarenko եւ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ»:

Գործարարները լոբբիստներին դիմել են որպես անհատներ, սակայն Qorvis MSLGROUP- ի ծանուցագրի հասցեի տողում նշված է TPS Real Estate հոլդինգին պատկանող «ՏՊՍ Նեդվիժիմոստ» ընկերության գտնվելու վայրը, որի շահառուն, երկու գործարարներից զատ, հանդիսանում է նաեւ Իգոր Ռոտենբերգը: Նա համալրել է ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների ցուցակ ապրիլի 6-ին:

«Կրեմլյան ցուցակը», որում հայտնվել են Սորոբոգատկոն եւ Պոնոմարերենկոն, կարող է օգտագործվել ռուսաստանցի  օլիգարխների դեմ պատժամիջոցների նախապատրաստման համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ԱՄՆ-ն սահմանել էր առաջին պատժամիջոցներն այս զեկույցի ֆիգուրենանտներ Օլեգ Դերիպասկայի, Վիկտոր Վեքսելբերգի, Սուլեյման Քերիմովի, Անդրեյ Սկոչինի, Կիրիլ Շամալովի եւ Վլադիմիր Բոգդանովի դեմ: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարել էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, դեռ հետաձգում է դրանց կիրառումը: