«Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի եղբայր Սերգեյ Խաչատուրովը 72 ժամով ձերբակալվել է սեփականատիրոջ փոփոխությունից հետո ընկերության «դստրերի» հետ կապված քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնել է «ՌԲԿ»-ի՝  «Ռոսգոսստրախ»-ին մոտ կանգնած աղբյուրը: Սերգեյ Խաչատուրովի ձերբակալությունը հաստատել է Դանիլ Խաչատուրովի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը:

Նրա խոսքով՝ Սերգեյ Խաչատուրովը ձերբակալվել է տարվող հետաքննության ընթացքում: