«Ռոսգոսստրախ»-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովը մեղադրվում է 1 մլրդ ռուբլու վատնման համար, հաղորդում է kommersant.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի եղբայր Սերգեյ Խաչատուրովը կալանավորվել է: ՌԲԿ-ն նշում է, որ նա կապված է «ՌԳՍ Ակտիվներ»-ի գործարքների վերաբերյալ գործի հետ՝ մինչեւ  սեփականատիրոջ փոփոխությունը:

2017-ին «Ռոսգոսստրախ»-ն իր հիմնական սեփականատիրոջից՝ Դանիլ Խաչատուրովից անցել է «ՖԿ Օտկրիտիե» բանկի վերահսկողության տակ:

«Ռոսգոսստրախի» կորուստները այդ տարվա ընթացքում կազմեցին 55.6 մլրդ ռուբլի: «ՖԿ Օտկրիտիե»-ի ներկայիս ղեկավար Միխայիլ Զադորնովը «Կոմերսանտին» պատմել է, որ «Ռոսգոսստրախում» «վերեւից ներքեւ գողություն էր տիրում»: Նրա խոսքով՝ ընկերությունը անհաջողության էր մատնվել, քանի որ մենեջմենթը 10 տարիների ընթացքում ոչինչ չէր արել: