«Իմ քայլը» նախաձեռնության երթը Երեւանի կենտրոնական փողոցներով ավարտվել է Հանրապետության հրապարակում։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն անցավ Նալբանդյան փողոցով, Խանջյան փողոցով, Տիգրան Մեծ պողոտայով վերադաձավ Հանրապետության հրապարակ։

Իսկ վաղը՝ ապրիլի 20-ին կրկին վերադառնալու է Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային, որը մեկնարկելու է առավոտյան ժամը 8:15-ին։ Երեւանի բոլոր փողոցներում փակելու են ճանապարհները, այս անգամ նաեւ խոշոր բեռնատարներով, որպեսզի ոստիկանությունը չկարողանա հեռացնել դրանք։ Փաշինյանն ինքը չի ասել, թե անձամբ, որտեղ է լինելու, միանալու է այն թաղին, որ ամենաակտիվը կփակի ճանապարհը։