Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքից մարդկանց տարհանում է իրականացվել պայթյունի վտանգի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Այս տեղեկությունը ՌԲԿ-ին հայտնել է նաեւ ԱԳՆ-ի աղբյուրը։

Շենքից տարհավել է 44 մարդ։ Աղբյուրի խոսքով՝ նախարարություն է զանգել անհայտ անձը եւ հայտնել պայթյունի վտանգի մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ գերատեսչության աշխատակիցներին, անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրել են լքել շենքը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է նաեւ, որ ուժայինները կասկածելի առարկա չեն հայտնաբերել, իսկ պայթյունի վտանգը չի հաստատվել։