«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Շառլ Ազնավուրը այս պահին գտնվում է Ժնեւում եւ մի փոքր վատառողջ է:

Վերջին 10 օրերի ընթացքում աշխարհահռչակ շանսոնյեն եւ մեծ հայը մի փոքր տկար է եւ դժվար թե կարողանա գալ Հայաստան, ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նա արձագանքի Նիկոլ Փաշինյանի կոչին եւ գա Հայաստան, ասաց մեր զրուցակիցը: Սակայն նաեւ հավելեց, որ չի բացառվում, որ Ազնավուրը ուղերձով կամ կոչով դիմի ընդվզող ցուցարարներին եւ իշխանությանը, իսկ համայնքի ներկայացուցիչները անում են ամեն ինչ, որ դա լինի հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում