Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան, մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։

«Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է:

Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երեւանի փողոցներում պարզված տեսարանների եւ երեւույթների նկատմամբ»,- Հայաստան այցից առաջ օդանավակայանում ասել է Արամ Ա կաթողիկոսը: