Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 39-ամյա Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, ինչի հետևանքով աղջիկը մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն: