Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները սողունին տեղափոխել են անվտանգ տարածք: