Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին, որով 4 նախարարներ վերանշանակվել են:

Հրամանագրերում ասվում է, որ «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի»՝

- Դավիթ Էդգարի Տոնոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար,

- Իգնատի Էդուարդի Առաքելյանին նշանակել գյուղատնտեսության նախարար,

Դավիթ Էդոնիսի Հարությունյանին նշանակել արդարադատության նախարար,

- Արմեն Արտավազդի Ամիրյանին նշանակել մշակույթի նախարար:

Հիշեցնենք, որ վերջին օրերին նախարարների պաշտոններում վերանշանակվել են 5 նախարարներ, մասնավորապես Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ԱԳ նախարար, Վարդան Արամյանը՝ Ֆինանսների նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար եւ Սուրեն Կարայանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար: