Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 20-ին, ընդունել է ԱՄՆ Միչիգան նահանգի Հայ բարեգործական ընդհանուր միության Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ ավարտական դասարանի աշակերտների՝ հաստատության տնօրեն Յովսեփ Թորոսեանի գլխավորությամբ:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են հայրենիք-սփյուռք կապերին եւ Արցախի կյանքին վերաբերող հարցեր:

Նախագահը կարեւորել է սփյուռքի երիտասարդների պարբերական եւ հաճախակի այցելություններն Արցախ, դրանք համարելով համահայկական միասնության ամրապնդման եւ հայ ազգային ինքնության պահպանման առանցքային գործոններից, եւ բարձր գնահատել Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցի երկարամյա հայրենանվեր գործունեությունը: