Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալներ։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 93,061,119 ԱՄՆ դոլար  480.54դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  80,373,373 ԱՄՆ դոլար 481.99դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 11,400,000 դոլարի առք եւ վաճառք 480.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,965,786 եվրո 592.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,754,761 եվրո 596.66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 998,249,040 ՌԴ ռուբլի 7.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 621,146,040 ՌԴ ռուբլի 7.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Ապրիլի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.6 մլն ԱՄՆ դոլար: